ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջի հրդեհն այսօր, ժամը 14:30-ին մարվել է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել էր դեռ դեկտեմբերի 24-ին։
Դանակահարել են Արտաշատի «Աուրա» գիշերային ակումբի անվտանգության աշխատակցին
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Տավուշի Հաղարծին գյուղում 45–ամյա կնոջը կախված են գտել տանիքում