ԱԺ նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետն իր մտերիմներին լրացուցիչ վարձատրություններ է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու համար։

Հրայր Թովմասյանի հարցաքննությունը չի կայանա. Մակինյան

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, հարուցված քրեական գործի տվյալներով`  նախկին պաշտոնյան 2014 թվականի փետրվարից աշխատելով այդ պաշտոնում, թույլ է տվել չարաշահումներ:

Մասնավորապես՝ իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող աշխատակիցներին լրացուցիչ վարձատրություն է ապահովել։ Բացի այդ, իմանալով, որ ԱԺ–ի բժշկուհին ու առողջության պահպանման գծով մասնագետն աշխատանքի են անցել բժշկական կենտրոններից մեկում նրանց չի ազատել աշխատանքից ու չի կազմակերպել նրանց աշխատանքի համատեղելիության գործընթացը։ Արդյունքում նրանց աշխատավարձի ու այլ վճարների վճարման արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 1 036 409 ՀՀ դրամ։

Նոր տարին ՔԿՀ–ում. ինչ են ուտելու դատապարտյալներն ու կալանավորներն Ամանորին

ԱԺ նախկին պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննությունը շարունակվում է: