Սարգիս Ադամյանն ու ընկերուհին երեխայի՞ են սպասում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն ու ընկերուհին տարիներ շարունակ երազում էին ծնող դառնալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի ընկերուհին՝ գերմանացի մոդել Աննա Վիլկենը, երեխայի է սպասում: Այս մասին Վիլկենը հայտնել է Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Ադամյանի ընկերուհին նշել է, որ զույգը երկար ժամանակ չէր կարողանում երեխա ունենալ, սակայն այժմ նրանք սպասում են իրենց առաջնեկին:

Սարգիս Ադամյանն ու Աննա Վիլկենը միասին են դեռ այն ժամանակից, երբ հայ հարձակվողը հանդես էր գալիս Ռեգիոնալ լիգայում:

Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» հաղթաթուղթն է

Նշենք, որ Ադամյանի` «Հոֆենհայմ» տեղափոխվելուն ֆուտբոլային աշխարհում հիմնականում մոտեցան զգուշորեն` նշելով, որ հայ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում հանդես գալու փորձ չունի և միանգամից դժվար թե կարողանա ինչ–որ արդյունքի հասնել: Բայց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն ամեն խաղի ապացուցում է, որ «Հոֆենհայմը» ճիշտ ընտրություն է կատարել` ձեռք բերելով իր տրանսֆերը:

Ովքեր են Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. տրանսֆերային պատուհաններ և անակնկալներ

Բունդեսլիգայում Ադամյանն արդեն անցկացրել է 12 խաղ ու դարձել 4 գոլի հեղինակ: