Նոր տարին ՔԿՀ–ում. ինչ են ուտելու դատապարտյալներն ու կալանավորներն Ամանորին

Ինչպես են Ամանորը նշելու դատապարտյալներն ու կալանավորված անձինք։ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են ՔԿՀ–ների տոնական ճաշացանկը։
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Նոր տարին Նոր տարի է, անգամ ազատազրկման վայրերում։ Պարզվում է` այս Ամանորը հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում տարբերվելու է անցած տարիներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Աղցան, առաջին, երկրորդ և կոմպոտ. սննդի մատակարարման փորձնական ծրագիր «Արմավիր» ՔԿՀ–ում

Ամանորին ՔԿՀ–ներում պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալների համար տոնական ճաշացանկ է նախատեսված։

«Խաշլամա, տապակած հավ, տոլմա, վինեգրետ, բանջարեղենով աղցան և այլն»,– հայտնում են ՔԿԾ–ից։

Ընդ որում, տոնական ուտեստների պատրաստման համար լրացուցիչ միջոցներ չեն ծախսվել։ Ինչպես պարզաբանում են ծառայությունից, այս ամենը պատրաստվելու է ՔԿՀ սննդամթերքի պահեստներում առկա մթերքներով։

Տոնական սնունդը մատուցվելու է ոչ միայն դեկտեմբերի 31-հունվարի 1-ին, այլ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը` ամեն օր` ըստ տվյալ ՔԿՀ–ում կազմված ճաշացուցակի։

Ինչ արժե մարմնավաճառը գաղութում, ու ինչպես են ապրում «զոն նայողները». պատմում է ՔԿԾ պետը

Տոնական ճաշացանկում, իհարկե, բացի հյութերից այլ խմիչքներ լինել չեն կարող։ Դրանք ազատազրկման վայրերում արգելված են։

Բայց բարձր տրամադրությունն ապահովելու համար այլ միջոցներ են կիրառվելու։ ՔԿԾ–ից հայտնում են, որ տոնական տրամադրությունն ապահովվելու են տոնական միջոցառումները։ Ազատազրկված անձանց համար ՔԿՀ–ներում կազմակերպվում են մշակութային ու կրոնական միջոցառումներ` համերգներ, բեմականացումներ, պատարագներ և այլն։

2019թ.-ի դեկտեմբեր ամսվա տվյալներով` հայաստանյան 12 ՔԿՀ-ներում Ամանորը կդիմավորեն 2230 անձ, որից 1028-ը՝ կալանավոր, 1202-ը՝ դատապարտյալ:

55 ավտոմեքենա տոնածառի են վերածվել. հայ երիտասարդների հետաքրքիր գաղափարը. տեսանյութ

2019-ին ՔԿԾ–ը քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է սննդի բարելավման փորձնական ծրագիրը։

Մինչև 2020թ.–ի վերջը ՀՀ բոլոր 12 ՔԿՀ-ներն, այդ ծրագրի համաձայն, պետք է ապահովվեն պատրաստի սննդով, որի մեջ ներառված են լինելու տաք ու սառը ուտեստներ, աղցաններ։ 1 անձի սննդի օրական արժեքը հաշվարկված է 1500 դրամի չափով։