Դիմակավորված անձինք Արարատի Բարձրաշեն գյուղի թոշակառու ամուսիններից գումար են հափշտակել

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Դիմակավորված անձինք Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի թոշակառու ամուսիններից գումար են հափշտակել։

Շղթայական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. իրար են բախվել 11 ավտոմեքենա. կան տուժածներ

Ինչպես տեղեկացնում ` Shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 28-ին։ Ժամը 10։45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գայանե Մ-ն ահազանգել է ոստիկանության Արտաշատի բաժին և տեղեկացրել, որ 2 դիմակավորված անձ մտել են Արարատի մարզի Բարձաշեն գյուղի տներից մեկը, տարեց մարդկանցից դանակի սպառնալիքով գումար են հափշտակել ու դիմել փախուստի։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, դիմակավորված 2 անձ մտել են Բարձրաշեն գյուղի Մյասնիկյան փողոցի 9-րդ տուն, կպչուն ժապավենով փորձել են կապել տանտիրուհու՝ 78-ամյա Սվետլանա Ասիրյանի բերանը, այնուհետև դանակի սպառնալիքով նրա ամուսնուց՝ 80-ամյա Ռադվիկ Ասիրյանից պահանջել են գումար։

Հրազդան ՋԷԿ-ի աշխատակիցը բարձրացել է ծխահեռացման աշտարակի վրա և սպառնացել ինքնասպան լինել

Նրանք թոշակառու ամուսիններից հափշտակել են 10 հազար ՌԴ ռուբլի և 15 հազար ՀՀ դրամ։ Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։