ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նոր բազմաֆունկցիոնալ մահճակալներ են տեղադրվել։ Այս լուրը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Այլ տարբերակ չկա, պետք է հարթենք ավելի առողջ հասարակություն տանող ճանապարհը. Թորոսյան
«Առողջապահական համակարգը քայլ-առ-քայլ բարեփոխելու ենք՝ մեր հազարավոր բուժաշխատողների հետ միասին։ Նոր բազմաֆունկցիոնալ մահճակալներ են տեղադրվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»՝ Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ պետական բժշկական կենտրոնում»,–գրել է նախարարը։
Թորոսյանը նշանակալից է համարել այն, որ այդ մահճակալներն արտադրված են Հայաստանում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22–ին Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնն ուղղաթիռային հրապարակ ունի։ Աջափնյակում կառուցվել է ուղղաթիռային թռիչքահարթակ, որպեսզի Աջափնյակի տարածաշրջանի բժշկական կենտրոնները նույնպես կարողանան արագ ընդունել պացիենտներին։