Թատրոն, տոնածառ ու ժամանցի վայրեր. սահմանամերձ համայնքների փոքրիկների մեկ օրը Երևանում

Սահմանամերձ համայնքների փոքրիկների օրը տոն դարձնելու մտահղացումը Աննա Հակոբյանինն է։
Sputnik

 ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Արմավիրի, Արարատի և Շիրակի սահմանամերձ գյուղերի, քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 9-12 տարեկան ավելի քան 800 փոքրիկներ այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում են։  Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել Է Աննա Հակոբյանը։

«Շատ խորհրդանշական է, որ այս լուսավոր փոքրիկներն են ամենագունեղ մանկական ներկայացման՝ Ալլադինի առաջին հանդիսատեսը։ Սակայն այսքանով փոքրիկների համար պատրաստված ամանորյա անակնկալները չեն ավարտվում»,- գրել է նա։

Մանկական ներկայացումից հետո փոքրիկներն այցելել են նաև Երևանում գործող մանկական ժամանցի վայրերից մեկն ու լավ ժամանակ անցկացրել։

«Ամանորյա անակնկալները շարունակվում են։ Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերի սահմանամերձ գյուղերի փոքրիկները զվարճանում են Երևանի ժամանցի վայրերից մեկում»,- իր մեկ այլ հրապարակմանը կից նշել է վարչապետի տիկինը։

Փոքրիկների երևանյան այցն ավարտվել է Հանրապետության հրապարակում` գլխավոր տոնածառի մոտ հուշ-լուսանկարով։

Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը

Նշենք, որ Աննա Հակոբյանը ղեկավարում է City of Smile բարեգործական հիմնադրամը, որն օգնում է երեխաներին հաղթահարել քաղցկեղն ու արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։ Sputnik Արմենիան «Դու մենակ չես» նախագծի շրջանակում ներկայացնում է քաղցկեղը հաղթահարած ու հաղթահարող երեխաների պատմություններ։ Նախագծի հերոսները City of Smile բարեգործական հիմնադրամի շահառուներն են։