Սարալանջի հին ճանապարհին բախվել են Opel-ն ու Volkswagen Golf-ը. կա վիրավոր

Վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են Opel մակնիշի 35 RO 407 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 ZQ 492 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Շղթայական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. իրար են բախվել 11 ավտոմեքենա. կան տուժածներ

Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:50-ի սահմաններում, Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում։

Վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Դանակահարություն Երևանում. տղամարդու վնասվածքը կրծքավանդակին է եղել