Ռուսաստանում ահաբեկիչներ են ձերբակալել

Ըստ տեղեկությունների` ձերբակալվածները պատրաստվում էին հարձակվել Ամանորին հանրային վայրերում գտնվող մարդկանց վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացի է ձերբակալվել, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությանը։

Ահաբեկչություն Դամասկոսում. կան զոհեր և տուժածներ

«Ռուսաստանի անվտանգության աշխատակիցները դեկտեմբերի 29-ին ձերբակալել են ՌԴ երկու քաղաքացու, որոնք պատրաստվում էին Սանկտ Պետերբուրգում Ամանորին հարձակում գործել հանրային վայրերում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանցագործության նախապատրաստման մասին տեղեկատվությունը տրամադրել է ԱՄՆ հետախուզությունը:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» և «Ահաբեկչության նախապատրաստման» հոդվածներով:

Հայաստանն անվտանգ երկրների շարքում է. ահաբեկչության ռիսկը փոքր է

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հարձակումը կանխելու հարցում օգնության հասնելու համար: Համաշխարհային առաջնորդները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:

Ահաբեկչություն Դամասկոսում. կան զոհեր և տուժածներ

2017 թվականին ԱՄՆ հատուկ ծառայությունները նախազգուշացրել են նաև իրենց ռուս գործընկերներին Սանկտ Պետերբուրգի Կազան տաճարում, ինչպես նաև քաղաքի այլ մարդաշատ վայրերում սպասվող ահաբեկչական հարձակման մասին: