
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործն ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող գործ է և իշխող քաղաքական ուժի կողմից ՍԴ-ի նկատմամբ վերահսկողություն հաստատելու քաղաքական նպատակի ունի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա՝ այս ամենը Թովմասյանի վարքագծի պատճառով է իրականացվում, մասնավորապես, կապված է իշխող քաղաքական ուժի պատվերները չկատարելու հաստակակամության հետ:
«Քրեական գործի նկարագրությունը խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր նախկին պաշտոնյայի կարող են այդպիսի արարքի մեջ մեղադրել ինչ-որ մի կեղծ վկայի կամ վկաների ցուցմունքի հիման վրա, սակայն դա կարճաժամկետ էֆեկտ ունեցող բան է»,- նշեց նա:
Արցախի նախկին օմբուդսմենը վկայակոչում է այն տեղեկությունը, ըստ որի՝ գործում նշված տարածքի իրական սեփականատերը հայտնվել է ու բողոքել, թե ինչու՞ են իր սեփական տարածքը վերագրել ուրիշին: Նա պատրաստ է գալ և ներկայացնել համապատասխան պարզաբանումներ։
Թովմասյանի անձեռնմխելիության հարց կա՞ր. պարզաբանում է դատախազությունը
Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արդեն իսկ ստորագրված օրենսդրական նախագծերին, որոնք առնչվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելուն, Մելիքյանը դրանք հակիրճ որակեց որպես պետական կաշառքի մասին օրինագիծ:
Առանց ՍԴ–ի ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Հարությունյան
Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով: Թովմասյանն, ըստ մեղադրանքի, գնել է նոտարներին պատկանող տարածքը, հետո վարձակալությամբ տվել։ Բացի այդ, նա պարտադրել է նոտարական պալատին` վարձավճարով սենյակներ վերցնել իրեն պատկանող տարածքից։ Թովմասյանը քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) ներգրավվել է որպես մեղադրյալ: