ՌԱԴԻՈ

Հարությունով. «Տեղազննման սարքերի շնորհիվ դիվերսիոն գործողությունները քչացել են»

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Արցախի ՊՆ-ի հաղորդագրությանը, ըստ որի՝ 2019–ին գրանցվել է վերջին 10 տարում հրադադարի խախտման ամենացածր ցուցանիշը:
Sputnik
Հարությունով. «Տեղազննման սարքերի շնորհիվ դիվերսիոն գործողությունները քչացել են»

Արցախա-ադրբեջանական սահմանին կրակոցների նվազումն ու հարաբերական անդորրը պայմանավորված է նախ, առաջնագծում Արցախի պաշտպանության բանակն իրականացրել է հետևողական աշխատանք, որպեսզի իրավիճակը դառնա առավելագույնս վերահսկելի, բանակցային գործընթացն էլ երկրորդ կարևոր գործոնն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։ 

Քանի՞ կրակոց է Ադրբեջանն արձակել 7 օրում. ՊՆ–ն հերթական ամփոփագիրն է հրապարակել

«Նախևառաջ կարևոր են շփման գծում տեղադրված տեղազննման տեսագրող սարքերը, որոնք հնարավորություն են տալիս շատ ավելի շուտ ֆիքսել ադրբեջանական ներթափանցման փորձերը: Ադրբեջանցիների գործողությունների հիմքում անսպասելիության հանգամանքն է, իսկ եթե անսպասելիության գործոնն արդեն չկա, հակառակորդի քայլերը դառնում են ոչ էֆեկտիվ, և նրանք ունենում են զոհեր: Սա է պատճառը, որ ադրբեջանցիները քչացրել են մարտավարական գործողությունների քանակը»,- նշեց նա: 

Ադրբեջանական ԶՈւ–ն մասամբ Վրաստանի տարածք է անցել. Արտակ Դավթյան

Հարությունովի կարծիքով` անվտանգության ու վստահության միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումները, որոնց մասին այդքան խոսում են համանախագահները, նույնպես կարևոր են, թեև ադրբեջանցիները դրան դժկամությամբ են գնում: Մյուս կողմից Բաքուն չի ցանկանում լինել բանակցային գործընթացի տապալման կամ ձախողման պատճառ, հետևաբար։ Վերոհիշյալ երկու գործոնները համադրվել են՝ բերելով նշված արդյունքին: 

Սահակյան. «Բաղանիսում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա»

Նշենք, որ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը Արցախի ՊՆ–ն պայմանականորեն կոչում է հարաբերական կայուն. անցնող տարում գրանցվել է 85 000 կրակոց ու 1 դիվերսիոն ներթափանցման փորձ։