Երևանի բնակարաններից մեկում 25 տարեկան երիտասարդի դիակ է հայտնաբերվել

ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ բնակիչը դուռը չի բացում։ Փրկարարները բացել են դուռն ու ննջարանում հայտնաբերել երիտասարդի դին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 14/7 շենքի բնակարաններից մեկում երիտասարդի դիակ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Արտաշատի ջրանցքում 56–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

«911» ծառայությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 11:04-ին հաղորդագրություն է ստացել, որ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավոր

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Ժորա Ա.-ի (ծնված 1994 թ.) դին:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ընտանիքի անդամներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Խոշոր վթար Շիրակի մարզում. տուժածների թվում երեխաներ կան, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է