Խաչատուրյան քույրերի վերահսկման էլեկտրոնային թևնոցները հանել են

Խաչատուրյան քույրերին արգելված է շփվել միմյանց, ինչպես նաև քրեական գործով վկաների և տուժածների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Նրանք չեն կարող օգտագործել նաև հեռախոս և ինտերնետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցները հանել են Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանների վերահսկման էլեկտրոնային թևնոցները։ Նրանք երկու ավագ քույրերն են երեքից, որոնց մեղադրում են հոր սպանության մեջ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը՝ հղում անելով Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինին։

Ավելի վաղ վերահսկման էլեկտրոնային թևնոցը հանել են կրտսեր քրոջից՝ Մարիա Խաչատուրյանից։ Այժմ ազատության սահմանափակումներ չկան նաև մյուս երկու քույրերի համար։

Խաչատուրյան քույրերի վերահսկման թևնոցները կհանեն. նրանք երբ ուզեն, փողոց դուրս կգան

Չնայած դրան՝ Խաչատուրյան քույրերին արգելված է շփվել միմյանց, ինչպես նաև քրեական գործով վկաների և տուժածների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Նրանք չեն կարող օգտագործել նաև հեռախոս և ինտերնետ։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բռնության է ենթարկել դուստրերին։

«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

Այս տարվա ամռանը դատարանը Խաչատուրյան քույրերի գործողությունները որակել է որպես մի խումբ անձանց կողմից նախապես պայմանավորվածությամբ կատարված սպանություն։