Ռոումինգն Արցախում էժանանում է, բայց ուրախությունը երկար չի տևի

Արցախի տարածքում բջջային կապի ռոումինգ ծառայությունների գներն իջեցնելու քաղաքականության շրջանակում բջջային կապի օպերատորներից մեկը որոշել է տոնական սակագներ սահմանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 28-ից Արցախի և Հայաստանի միջև կգործեն ռոումինգի իջեցված սակագներ: Այս մասին հայտարարել է Beeline–ը։

Արցախի հետ ռոումինգ կապը կէժանանա. նախարար

Հայտարարության համաձայն` Արցախում մուտքային զանգերն այսօրվանից կհաշվարկվեն 15 դրամ/րոպե, ելքային զանգերը` 29 դրամ/րոպե սակագնով։ Բայց այս սակագները տոնական են ու կգործեն միայն մինչև 2020թ–ի հունվարի 7-ը։

Նշենք, որ ոչ տոնական օրերին այս օպերատորի սակագները մուտքային զանգերի դեպքում 25 դրամ/րոպե են, ելքայինի համար` 38։

Նույն սակագներով են գործում նաև Ucom–ն ու ՎիվաՍել-ՄՏՍ–ը։ Այս օպերատորները տոնական հատուկ առաջարկ այս պահին չունեն։

Հիշեցնենք` ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը հայտնել էր, որ 2020թ–ի հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգ ծառայությունների սակագները դարձյալ վերանայվելու են։

Վերջին անգամ դրանք փոփոխվել են 2019թ–ի օգոստոսի 1-ին` նվազելով 11-14 տոկոսով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել էր, որ հաջորդ նվազեցումը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 1-ից` կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը։ Նրա խոսքով` այդ գործընթացի վերջնական նպատակը Հայաստանում և Արցախում սակագնային միասնական համակարգ ունենալն է։