ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վիրահատվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մի հատ կոֆե կտա՞ք». Արմեն Սարգսյանը նորից «Արեգակ» փուռ–սրճարան է այցելել
Ըստ հաղորդագրության` վիրահատական միջամտությունն իրականացվել է արտերկրում։
Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում. հայտնի չէ`ՀՀ նախագահը Ամանորը կդիմավորի Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում։ Նշվում է միայն, որ առաջիկա օրերին նա գտնվելու է ապաքինման փուլում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 66 տարեկան է։
ՀՀ նախագահի նստավայրի աշնան գույները. Արմեն Սարգսյանի նոր ֆոտոշարքը դուր է եկել մարդկանց