Խոշոր վթար Շիրակի մարզում. տուժածների թվում երեխաներ կան, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների մեծ մասը երեխաներ են։ Նրանցի մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով նաև երեխաներ են տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավոր

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ի երեկոյան: Բախվել են 39-ամյա Հայկ Մ.–ի վարած «Opel Astra G» և 27-ամյա Սերգեյ Պ–ի վարած «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչև փրկարարների` դեպքի վայր հասնելը «Nissan X-Trail»–ի վարորդը և ուղևորը՝ 32-ամյա Արփինե Պ.-ն, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Սերգեյ Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արփինե Պ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Իսկ «Opel Astra G» ավտոմեքենայի ուղևորներ 11-ամյա Ղուկաս և 52-ամյա Անահիտ Մ.-երը վթարի հետևանքով մնացել են ավտոմեքենայի մեջ արգելափակված։ Նրանց արգելափակումից դուրս են բերել դեպքի վայր ժամանած փրկարարները։

Երևանում 69-ամյա տղամարդը տրոլեյբուսի տակ է ընկել

Ավտոմեքենայի մեջ գտնվող մնացած ուղևորները` 8–ամյա Անահիտն ու 4-ամյա Տիգրանը, հոսպիտալացվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ 11-ամյա Ղուկասի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուս երկու երեխաների` Անահիտի ու Տիգրանի վիճակը` միջին ծանրության:

Նույն ավտոմեքենայի ուղևորներ 52-ամյա Անահիտի ու ավտոմեքենայի վարորդի` Հայկի վիճակը գնահատվել է ծանր, իսկ 29-ամյա Լուսինե Գ.-ն, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել հիվանդանոցից:

Հայր է դարձել ու ուրախությունից սկսել կրակել. արտառոց դեպք Էջմիածնում