ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշանվել է պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանի հետ։ Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Facebook ցանցի իր էջում և ցուցադրել նշանադրության մատանին։
Լուսանկարին կից նշված է, որ նրանք հիմա Մեծ Բրիտանիայում են` Լոնդոնում։
Հայտնի է, որ Արշակ Մնացականյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության գծով փոխտնօրենն է։
Հայ երիտասարդների ամուսնության ժամանակ հարսը սկսել է ծիծաղել, երբ լսել է «հնազանդ» բառը
Ըստ «Հրապարակի»` նրանք առաջին կուրսում միմյանց հետ են սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։ Ծանոթացել են այս տարի կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։
Հայերն ու օսերը` մեկ հարսանիքում. այլազգի հարսը հայկական պար է ներկայացնում. տեսանյութ
Արփինե Հովհաննիսյանը 36 տարեկան է դարձել այս տարվա դեկտեմբերի 4-ին։ Ծննդյան օրը նրանք հայտարարել են, որ հանդիպում են միմյանց հետ։