ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Պռոշյան փողոցում տաքսու վարորդին ծեծած տղամարդը բերման է ենթարկվել Ոստիկանության Արաբկիր բաժին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից` նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարից հետո «Բրաբուսի» վարորդը ծեծել է տաքսու վարորդին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է «Բրաբուսը» հարվածում դիմացից ընթացող տաքսուն, հետո վարորդն իջնում է մեքենայից, մոտենում իրեն ընդառաջ եկող տարեց տղամարդուն և սկսում է հարվածել նրան: Տաքսու վարորդը, որը մոտ 75 տարեկան է, ընկնում է գետնին, «Բրաբուսի» վարորդը շարունակում է հարվածել ոտքերով։ Տարեց տղամարդուն օգնության են հասնում պատահական անցորդները։
Աղմկահարույց դեպքին անդրադարձել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. «G class-ի վարորդը ենթարկվել է ասֆալտ օպերացիայի։ Ոչ ոք անպատիժ չի կարող մնալ։ Շնորհակալություն ոստիկանությանը»։
Նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։ Մարդիկ պահանջում են հրապարակել «ասֆալտ օպերացիայի» տեսանյութը։
Հայր է դարձել ու ուրախությունից սկսել կրակել. արտառոց դեպք Էջմիածնում
Ոստիկանությունը հրապարակել է նրան բերման ենթարկելու տեսանյութը։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշով։