Ուժեղացված հսկողություն. ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ անձանց. տեսանյութ

Տարբեր կասկածանքներով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ։ Որոշ տրանսպորտային միջոցներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 26-ին ոստիկանության ծառայողները ստուգողական այցեր են իրականացրել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներում։ Արտաքին զննության է ենթարկվել մի քանի տասնյակ կասկածելի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հովտաշատում լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձը ներկայացել է ոստիկանություն

Որոշ տրանսպորտային միջոցներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ։

Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև հանցագործության դեպքեր։ Հայտնաբերվել ու առգրավվել է գործարանային համարով ատրճանակ, մարիխուանայի նմանվող զանգված, թմրամիջոցի հետքերով կաթուցիչ, դանակ, մահակ և այլն։
Այս քաղաքականության շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ, որոնք միտված են ապօրինի պահվող զենք-զինամթերքի և սառը զենքերի հայտնաբերմանն ու առգրավմանը։ Միջոցառումն իրականացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։

Երևանի կենտրոնում «Բրաբուսի» վարորդը ծեծում է տարեց տղամարդուն. տեսանյութ (18+)

Ձեռնարկվող միջոցառումներին, բացի տարածքային ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված են նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների աշխատակիցները։
Միջոցառումների շրջանակում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի, Արարատի, Արտաշատի և Հրազդանի բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավոր

Այսպիսով, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են։