Թովմասյանի հարցաքննությունը նրանից ազատվելու համար է արվում. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարարը կարծում է, որ ԱԺ–ի կյանքի կոչած նախագծով դատավորներին ոչ թե վաղ կենսաթոշակի գնալ, այլ կաշառք են առաջարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը նրանից ազատվելու, նրան մեկուսացնելու համար է արվում։ Լրագրողների հետ զրույցում այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որը Թովմասյանի աջակիցների հետ միասին գտնվում է ՍԴ–ի շենքի մոտ։

Կառավարությունը թոշակի է ուղարկում Հրայր Թովմասյանին

Հրայր Թովմասյանը կհարցաքննվի

Երեկ հայտնի էր դարձել, որ Թովմասյանը հարցաքննություն կանցնի Հատուկ քննչական ծառայության կողմից։

«Այսօր ներկա կլինենք Թովմասյանից ազատվելու բեմականացման հաջորդ արարին։ Փաշինյանն ուզում է ձևավորել այնպիսի ՍԴ, որը կլինի նրա կամքի կյանքի կոչողը։ Իշխանությունը ՍԴ–ից ակնկալում էր, որ այն իր ցանկությունները կկատարի, սակայն տեսանք, որ ՍԴ դատավորներն իրենց իսկապես դատավոր են զգում. անկյունաքարը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի գործն էր»,–ասաց Հարությունյանը։

Թանկարժեք ճգնաժամ. Թովմասյանին ու ՍԴ դատավորներին որքան գումարի դիմաց կուղարկեն թոշակի

Նա նաև նշեց, որ ԱԺ կյանքի կոչած նախագծով դատավորներին ոչ թե վաղ կենսաթոշակի գնալ, այլ կաշառք են առաջարկում։ Հարությունյանի խոսքով` առաջին հերթին նախագիծը սահմանափակված է երկամսյա ժամկետով, բացի այդ, դատավորներին առաջարկվում է ավելի բարձր կենսաթոշակ, քան նրանք ստանալու են հետո։

ՍԴ–ի մոտ հավաքվել են իրավաբաններ, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի։ 

Նշենք, որ ԱԺ–ն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելով` առաջարկում է ՍԴ գործող դատավորներին մինչ կենսաթոշակային տարիքը լրանալն անցնել կենսաթոշակի ու դրա դիմաց առաջարկում է բարձր կենսաթոշակ` ներկայիս աշխատավարձերի չափով (ավելի քան 1 մլն դրամ)։

Մեր ուշքը գնո՞ւմ է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար. Նաիրա Զոհրաբյան

Հիշեցնենք` 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

Հրայր Թովմասյանն ու նրա գործընկերները կարող են թոշակի գնալ ու վայելել բյուջեի միլիոնները

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: