ՍՈւ– 30 կործանիչների առաջին խմբաքանակը ժամանեց Հայաստան. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացրել է Սու–30ՍՄ բազմաթիրախային կործանիչների ժամանումը Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանից գնված Սու–30 ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին խմբաքանակն արդեն ժամանել է Հայաստան։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա այս պահին Գյումրու «Շիրակ» ավիաբազայում է ու հետևում է նոր ռազմական ինքնաթիռների առաջին թռիչքին։

«Սու–30 ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին խմբաքանակն արդեն Հայաստան է հասել։ Այս ինքնաթիռներն առանցքային նշանակություն ունեն ՀՀ–ի, մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,– ասաց Փաշինյանը` ուղիղ եթերում մեկնաբանելով ինքնաթիռների ժամանումը։

«Տոր» զենիթահրթիռային համալիրները լավ «զույգ» կկազմեն ՍՈւ–30-ի հետ. ռուսաստանցի փորձագետ

Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ին համացանցում հայտնվել էին Սու–30ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին կադրերը։ Դրանք արվել են Տոլմաչյովոյի օդանավակայանում (Նովոսիբիրսկ) միջանկյալ վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռների վրա երևում էր Հայաստանի ՌՕՈւ խորհրդանիշն ու «Հայաստան» գրությունը։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանից գնած Սու-30 ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն 2020թ.–ի հունվար-փետրվարին։ Հայտնի է նաև, որ Հայաստանը հետագայում մտադիր է ևս մի քանի նման ինքնաթիռ ձեռք բերել։

Փաշինյանը ծանոթացել է ՀՀ ԶՈւ ժամանակակից զինատեսակներին

Ռուսաստանի «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ն ռուսական ավիաշինարարական կորպորացիա է, այն Եվրոպայի խոշորագույն ընկերություններից է։ Միավորում է Ռուսաստանի խոշոր ավիաշինարարական ընկերությունները, այդ թվում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսին են՝ «Սու», «ՄիԳ», «Իլ», «Յակ», SSJ, МС-21։

Ներսիսյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը կանգ չի առնի»

Փաստորեն, այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը նշում է ծննդյան 52–ամյակը։