ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին։ Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Առաքելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանը հերթական պաշտոնյային է ազատել աշխատանքից
© Sputnik
Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` դեկտեմբերի 27-ին։
Հիշեցնենք` Լուսինե Առաքելյանն այդ պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի հունիսին։ Նա 37 տարեկան է։