Հրապարակվել է Ղազախստանում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների ու տուժածների ցանկը

Վերջին տվյալների համաձայն` Bek Air ինքնաթիռի կործանման վայրում մահացել է 14 մարդ, 23–ը տուժել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ղազախստանի արտակարգ իրավիճակների հարցերի կոմիտեն հրապարակել է 2100 չվերթով Ալմաթի–Նուր-Սուլթան ուղևորվող «Բեք Էյր» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ու տուժածների ցանկը։ Sputnik Ղազախստանը հրապարակել է ինքնաթիռի ուղևորների ամբողջական ցանկը։

Ղազախստանում ինքնաթիռի կործանման հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Մահացածներն են` Աստանով Նիկոլայ 1971 թ., Կայդարով Ռուստեմ 1940 թ., Կալիև Բաուրժան 1974 թ., Կարիբաև Բազարխան 1974 թ., Մուրատբաև Մարատ 1961 թ (օդանավի կապիտան), Նուրբաև Աբայ 1982 թ., Իսինա Արման։

«Հրապարակվել է նաև տուժածների նախնական ցանկը` Նուրմանովա Սաուլե, Նուրմանով Ասխատ, Նուրբեկովա Ադինա, Նուրբեկովա Մարիամ, Կուրալբայ Այգերիմ, Ժագլասով Ալի, Բաինբետովա Գուլմիրա, Տասմագամբետովա Ասիա, ֆալիուլինա Մարժան, Ժոլդիբաև Բեկզատ, Ժումախանով Չենգիզ, Բայմուրատով Նուրիսլան, Գատիատ Աբիլժան, Աբիլդաևա Ասիլ, Սերիկով Մեյրանբեկ, Ադաև Երկիբուլան, Տոլեբաև Օրլան, Տոլեշևա Ա.Ժ., Տազաբերգենով, Աբրաիս Դարխան, Կաուրալբայ Տեմիրխան, երկու անհայտ երեխա», – նշված է հաղորդագրության մեջ։

Լոնդոնյան օդանավակայանում հայտնված ուրվական ինքնաթիռը ցնցել է մարդկանց. տեսանյութ

Վերելքի ժամանակ ինքնաթիռը հարվածել է բետոնե պատնեշին ու բախվել երկհարկ շինությանը, ընկել բնակելի թաղամասի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել են 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Դեկտեմբերի 28–ը Ղազախստանում սգո օր է հայտարարվել։

«Շերեմետևոյում» ինքնաթիռներ են բախվել