Հայերն ու օսերը` մեկ հարսանիքում. այլազգի հարսը հայկական պար է ներկայացնում. տեսանյութ

Հարսանիքը տեղի է ունեցել Երևանում։ Հարսի բարեկամները և հարազատներն Օսեթիայից էին եկել, իսկ փեսայի բարեկամները` Մոսկվայից և Ռուսաստանի այլ քաղաքներից։
Sputnik

Մոսկվայում ապրող հայ երիտասարդի` Նարեկ Օրդյանի սրտի տիրուհին Ցխինվալում ապրող օս աղջիկ էր` Աիդա Գագիևան։

Թեպետ տղան ապրում էր հայրենիքից հեռու, բայց միշտ երազել է հայկական հարսանիքով ամուսնանալու մասին։ Սիրելի տղայի ցանկությանը դեմ չգնաց նաև այլազգի հարսը։ Ավելին` իր ընտրյալին  ուրախացնելու համար, նա սովորել էր հայկական պար և հարսի պարը ներկայացրեց հայ ազգային պարի մոտիվներով։

Լիբանանից հարս է եկել Ներքին Կարմիրաղբյուր. գյուղական կոլորիտով չքնաղ հարսանիք. տեսանյութ

Հարսանիքը տեղի է ունեցել Երևանում։  Հարսի բարեկամները և հարազատներն Օսեթիայից էին եկել մասնակցելու հարսանիքին, իսկ փեսայի բարեկամները` Մոսկվայից և Ռուսաստանի այլ քաղաքներից։  Նրանց պսակադրությունը տեղի ունեցավ Սաղմոսավանքում,  նորապսակները կրում էին հայկական տարազ, իսկ հարսանիքը հայկական  ավանդույթներով էր և զուռնա–դհոլով։

Երաժշտությունը բարձրացրինք, որ կրակոցները չլսվեն. Կոթիի հարսանիքը` գնդակոծության տակ