Ֆրանսիայի նախագահը ստորագրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Ֆրանսիան դարձավ ԵՄ անդամ 18-րդ երկիրը, որը վավերացրել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության` 2017թ.–ին ստորագրված համաձայնագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիան վավերացրեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` վկայակոչելով Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենքը:

Հայաստանը պատրա՞ստ է մտնել Եվրամիություն. Փաշինյանի պատասխանը

«Այսպիսով, Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը»,-facebook-ում գրել է Նաղդալյանը։

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ.–ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այն արդեն վավերացրել են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը:

Սկուտեղի վրա ենք ձեզ տվել ՀՀ–Եվրամիություն համաձայնագիրը. Աշոտյանը` նոր իշխանությանը