Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավոր

Ըստ նախնական տեղեկությունների` վեճը ծագել է գումարային հարցի շուրջ, իսկ վիճողները բարեկամներ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգը ստացվել է ժամը 11:15-ի սահմաններում:

Երևանում 69-ամյա տղամարդը տրոլեյբուսի տակ է ընկել

Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Պապյանի դին, իսկ նշված վայրից ձախ ազդոսկրի դիստալ մետաէպիֆիզի, ձախ ոլոքի պարոքսիմալ մետաէպիֆիզի ներհոդային բաց հրազենային վնասվածքով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 34-ամյա Հակոբ Փայամջյանը, որը առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Առինջի համայնքապետարանի աշխատակիցները խոշոր չափի կաշառք են վերցրել. ԱԱԾ

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «ՏՈԶ-34» տիպի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ Սպանվածն ու վիրավորը բարեկամներ են: Սպանվածը Աշտարակում հայտնի է «Պլոտնիկ Հակոբ» մականվամբ, վիրավորը աշխատում է Աշտարակում գործող «Լիլի Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ։ Ըստ նախնական տեղեկությունների` վեճը ծագել է գումարային հարցի շուրջ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մահացածին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 36 NF 942 համարանիշի ավտոմեքենան:

Հայր է դարձել ու ուրախությունից սկսել կրակել. արտառոց դեպք Էջմիածնում