ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի երգը հիթ է դարձել Facebook–ի հայկական տիրույթում։
Աշոտյանն իր հեղինակած «Իմ ընկերը» երգում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ու Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանի հետ։
«Ընկերության համար: Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի: Մեր Նոր տարվա նվերը ձեզ», – գրել է Աշոտյանը։
Երգը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերում` դրական գնահատականներից մինչև բացահայտ սարկազմ։
Ավելի քան 2,3 հազար բաժանորդ տեսանյութը տարածել են Facebook–ում։
Հատկանշական է, որ Աշոտյանի երգը տարածել է նաև ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։
«Կիսում եմ այս երգը՝ նվիրելով Հայկ Գևորգյանին (պատգամավոր – խմբ.), Լուսինե Բարսեղյանին (Հակոբյանի «Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիր – խմբ.), Վահագն Հովակիմյանին (պատգամավոր – խմբ.), և բոլոր այն մարդկանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական Լավ ընկեր և հենարան էին մեզ համար», – գրել է Հակոբյանը։
«Գտել եմ երիտասարդ, հույս տվող երգչուհու». ում է Արարատ Քեշչյանը տանում Իգոր Կրուտոյի մոտ
Նախորդ իշխանության ներկայացուցիչներին ծաղրել է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ներկայիս նախարար Արայիկ Հակոբյանը, որը գրել է «արդեն երգում է» ու հրապարակել է «Խոշոր շահում» ֆիլմից մի հատված։
Երգը թեմա է դարձել նաև կատակասերների համար։