Ապօրինի որսած ձուկը կնվիրեն բանակին. Կարապետյան

Գեղարքունիքի մարզպետի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ցանցերում առկա ձուկը կփոխանցեն բանակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Սևանա լճից ապօրինի որսած ձուկը կնվիրեն բանակին։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ. երբ Սևանի ձկնորսներն անհարգալից ժեստը «վերածեցին» դոլարի

«Սևանում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 20-ը արգելված է ձկան որսը։ Հիմա ոչ մի նավակ չկա լճի վրա, մարդիկ գիտակցում են, որ ձկան բազմացման շրջանում հենց իրե՛նց շահերից է բխում որսի արգելքը»,–գրել է նա։

Կարապետյանի խոսքով` հնարավոր է այսօր և վաղը լճի վրա նավակներ նկատվի, քանի որ ձկնորսները պետք է արդեն փռված ցանցերը հավաքեն։ Արդեն իսկ Գեղարքունիքի մարզպետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ցանցերում առկա ձուկը նվիրեն բանակին։

Ինչու է հրամանատարը պատուհանից նետել զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը. լուսանկար

Հիշեցնենք` շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ հրաման է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի նախարարությունը, ոստիկանությունը և ՊԵԿ–ը պետք է ուսումնասիրեն սիգի ապօրինի վաճառքը։

«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել