ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Դեռևս օգոստոսի վերջերին Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմում ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգադրություն էր ստորագրել, որի արդյունքում պետք է պարզեին, թե ում մեղքով են ԱԺ տասնյակ աշխատակիցներ ապօրինի ազատվել աշխատանքից, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը թերթի լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ ծառայողական քննությունն ավարտվել է, և գրավոր նկատողություն է տրվել կադրերի բաժնի աշխատակիցներին, թե կոնկրետ ում՝ Կոստանյանը չի ասել։
«Կարծեմ՝ ողջ բաժնին»,- նշել է Կոստանյանը։
Ոստիկանության 4 աշխատակիցները կազատվե՞ն աշխատանքից. հանձնաժողովը դիմել է Արման Սարգսյանին
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը, մեկնաբանելով աշխատողների պաշտոնանկության հարցը, Ազգային ժողովի ղեկավարությանը մեղադրել է պաշտոնեական կեղծիքի մեջ: