Պայմանագրային զինծառայողները ավիավառելիք են հափշտակել. ԱԱԾ

2019 թ-ի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում համաձայնության են եկել ու պլանային թռիչքները չեն իրականացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Մի շարք պայմանագրային զինծառայողները հափշտակել են առանձնապես խոշոր չափի` 10.838 լիտր ավիավառելիք. հայտնում է Ազգային անվտանգության մամուլի ծառայությունը։

Առինջի համայնքապետարանի աշխատակիցները խոշոր չափի կաշառք են վերցրել. ԱԱԾ

«ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ պլանային ուսումնական թռիչքներ չիրականացնելու և ավիավառելիքը հափշտակելու հարցի շուրջ համաձայնության գալով` հափշտակել են 5 մլն դրամին համարժեք ավիավառելիք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել 2019 թ. հունիս-օգոստոս ամիսների ընթացքում։

Նոր նշանակումներ` ԱԱԾ–ում

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ինչու է հրամանատարը պատուհանից նետել զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը. լուսանկար