Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ՝ որոշ մարդիկ կյանքում չէին էլ պատկերացրել, որ կարող են նման պաշտոններ զբաղեցնել, որ զբաղեցրին իշխանափոխությունից հետո: Նրանք երբևէ չէին կառավարել որևէ կառույց և հիմա ստիպված են դա անել:
«Ներկայում այդ մարդիկ փորձում են ղեկավարել իրենց ընտանեկան բյուջեի կամ նախկինում վարած ինչ-որ գործունեության նման: Բնականաբար, սայլը տեղից չի շարժվում, և երկրորդ տարին է, ինչ մենք ունենք խնդիրներով լի Հայաստան բոլոր ոլորտներում: Իսկ այն հարցերը, որոնք ներկայացվում են որպես լուծված, հիմնականում նմանվում է շոուի»,- նշում է հոգեբանը:
Միհրդատ Մադաթյանի գնահատմամբ՝ պոպուլիստների իշխանություն է, հիմնված կեղծ ֆեյքերի մեծ բանակի վրա։ Իրականում հիմնային աշխատանք, ըստ Մադաթյանի, Հայաստանում դեռևս ոչ մի ոլորտում չի կատարվել, ընդհակառակը՝ փակվել են շատ հաստատություններ ու կազմակերպություններ:
Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան
Հոգեբանը ցավով նշում է այն հանգամանքը, որ ներկայումս բռնություններ են կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր այլախոհ են, և հայհոյախառն ֆեյքերի մեծ բանակը հարձակվում է նրանց վրա: