ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել. առողջապահության նախարարության մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. հայտնում է առողջապահության նախարարությունը։
«Դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից, սակայն հյուրասիրության ժամանակ պետք է զգույշ լինել և «անծանոթ» սնունդ չընդունել: Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք առողջության համար այդքան էլ օգտակար չեն, և նրանց պետք է թույլ չտալ շատ լիմոնադ և այլ հյութեր խմել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծնողները պետք է ուշադիր լինեն, որ երեխան ուրիշի տանը թարմ սնունդ ուտի։ Եթե փոքրիկը պատրաստվում է միրգ ուտել, պետք է համոզվել, որ այն մաքուր է։ Կրկնակի ուշադրություն պետք է դարձնել փողոցում սնունդ գնելիս, հատկապես` թե որտեղ և ինչպես է այն պատրաստվել, արդյո՞ք աշխատակիցները ձեռնոց կամ էլ համապատասխան համազգեստ կրում են, արդյո՞ք խոհանոցը մաքուր է։
Զինվորը հենակետում պետք է զգա կառավարության, ժողովրդի, hայրենիքի ներկայությունը. Փաշինյան
Մասնագետները հիշեցնում են` ձեռքերը հաճախ լվանալու մասին ևս չմոռանալ. Ամանորից անկախ երեխային պետք է սովորեցնել ուտելուց առաջ և հետո ձեռքերը լվանալ:
Գիտե՞ք, թե ինչ եք ուզում ուտել. իտալացի գիտնականը Երևանում ասաց` ինչպես դա պարզել