«Ոչ մի յուրացում չի եղել». ԳՇ պետը խոսել է ORSIS–ից զենքի նոր գնումների մասին

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մեկնաբանել է ORSIS ռուսական ընկերության հետ համագործակցության հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանը կշարունակի զենք գնել ORSIS ռուսական ընկերությունից, այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

ORSIS–ում առաջընթաց են տեսնում Հայաստան զենք առաքելու ձախողված տենդերի հարցում

Հայաստանը 2022–2023 թթ–ին ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի

Ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ասել էր, որ Հայաստան ռազմական տեխնիկա առաքելու ձախողված տենդերի հետ կապված որոշակի առաջընթաց է տեսնում։ Նրա խոսքով` տենդերի ձախողման մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել։

«Այն ամենը, ինչը ծրագրած էր, տեղում է։ Ոչ մի յուրացում չի եղել», – ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է մյուս հարցերին, Գլխավոր շտաբը գրեթե կապված չէ դրանց հետ։

«Կարող եմ միայն ասել, որ եկող տարում նախատեսվում է զենք գնել ORSIS–ից», –նշեց Դավթյանը։

«ORSIS–ի գործը». ռուսական զինագործական ընկերությունը դատի չի տվել Հայաստանի ՊՆ-ին

Հիշեցնենք, որ խնդիրները ծագել էին բազմամիլիոնանոց զենքի առաքման տենդերի պատճառով, որը պետք է տեղի ունենար այս ամառ։ Հայաստանի ՊՆ–ն չեղարկել էր ORSIS ընկերության հայտը` բանկային երաշխիքները չվճարելու հիման վրա։ Իսկ Հայաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» փաստով։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրել էր պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։

«ORSIS–ի գործը». ռուսական զինագործական ընկերությունը դատի չի տվել Հայաստանի ՊՆ-ին

ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել էր Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների «սև ցուցակում»։