Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

ԱՄՆ 2020թ–ի պաշտպանական բյուջեով նախատեսվում է պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք–2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. «Հյուսիսային հոսք–2» գազատարի շինարարությունը կավարտեն` անկախ պատժամիջոցներից, հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը ՌԲԿ թերթին տված հարցազրույցում։

ԱՄՆ–ն բորբոքում է կրքերը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով. Բունդեսթագը հետքայլ է անում

«Մնացել է մոտ 160 կիլոմետր խողովակ տեղադրել», – հիշեցրել է նա։

Նովակը նշել է, որ դեռ վաղ է ասել, թե շվեյցարական Allseas–ը չի կարող ավարտել աշխատանքների իր մասը. ընկերությունը պատժամիջոցների վերաբերյալ պարզաբանումների է սպասում ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20–ին ստորագրել է 2020թ–ի պաշտպանական բյուջեն, որը նախատեսում է պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք–2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ։

Պուտինի սուզվելուց առաջ Բալթիկ ծովում Երկրորդ աշխարհամարտից մնացած ականապատ դաշտ են գտել

ԱՄՆ–ը պահանջել է կապալառու ընկերություններից անհապաղ դադարեցնել շինարարությունը։ Allseas–ը, որը զբաղվում է «Հյուսիսային հոսք-2»–ի շինարարությամբ, դադարեցրել է աշխատանքը։