ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» գոլը, որը նա խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2016թ. դեկտեմբերի 26–ին, BBC-ն համարել է վերջին տասնամյակի սպորտի ամենահիշարժան դրվագներից մեկը։
Անհնար է. ՀՖՖ նոր նախագահը բացառում է Մխիթարյանին հավաքական չհրավիրելու տարբերակը
Ավանդաբար, Սուրբ ծնունդի հաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին, BBC-ի սպորտային ծառայությունն առանձնացնում է վերջին տասնամյակի ընթացքում ֆուտբոլային խաղերի ամենահիշարժան դրվագները:
BBC-ն գրում է, որ Մխիթարյանի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» այդքան էլ նշանակալի չէր, սակայն նա միշտ կհիշվի իր այդ գոլի շնորհիվ, որը Ժոզե Մոուրինյոն անվանել էր «ֆուտբոլի գեղեցկություն»:
2016թ.–ի դեկտեմբերի 26–ին «Մանչեսթեր Յունայթեդ»- «Սանդերլենդ» հանդիպման ժամանակ Զլատան Իբրահիմովիչի՝ տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո գնդակն ավելի հետ էր Մխիթարյանից, սակայն կիսապաշտպանն արագ դիրքավորվեց, պարզեց ոտքը և գնդակը «կարիճ» հարվածով ուղարկեց «Սանդերլենդի» դարպաս։ Մխիթարյանի հեղինակած այդ գոլը ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ:
Նշենք, որ Սուրբ Ծննդյանը հաջորդող օրը` դեկտեմբերի 26-ին, Անգլիայի հայտնի ակումբները ֆուտբոլ են խաղում: Այս օրը կոչվում է Boxing Day` նվերների օր: