Հրայր Թովմասյանը կհարցաքննվի

Պաշտպան Մակինյանը նշեց, որ Հրայր Թովմասյանն այս պահին որևէ դատավարական կարգավիճակ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը վաղը` դեկտեմբերի 27–ին, հարցաքննություն կանցնի Հատուկ քննչական ծառայության կողմից։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նրա խոսքով` հարցաքննությունը կկայանա ՍԴ–ում։ «Հրայր Թովմասյանն այս պահին որևէ դատավարական կարգավիճակ չունի»,–ասաց Մակինյանը։

ՍԴ անդամների վաղ կենսաթոշակը շարունակում է կրքեր բորբոքել. ՀՀԿ–ն ներողություն է խնդրում

Sputnik Արմենիայի ճշտող հարցին, թե ճիշտ է արդյո՞ք, որ այսօր քննիչները եղել են Սահմանադրական դատարանում, պաշտպանն ասաց` կարծում եմ այո։

Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

Հայաստանի իշխանության համար ՍԴ–ն միակ անառիկ «կղզյակն» է. պատգամավոր

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

Մինչ այդ տարածքին ապօրինի տիրանալու համար մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին` ԱՆ օրինականության վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանին։

Հրայր Թովմասյանն ու նրա գործընկերները կարող են թոշակի գնալ ու վայելել բյուջեի միլիոնները

Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ էին կանչվել Հրայր Թովմասյանի հարազատները: Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ-ն Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ էր ներկայացրել:

Նշվում էր, որ խնդիրը կապված է 2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումներին։

Նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը հասարակակա՞ն է, թե՞ լոկ քաղաքական. Ղազարյան

Հենց այդ շրջանակում էլ ԱԱԾ–ն փորձել է հետազոտել Թովմասյաններին պատկանող առանձնատան տանիքը, բայց Թովմասյանի հայրը մերժել է:

Իսկ ԱԱԾ աշխատակիները Վարդան Թովմասյանի առանձնատուն են այցելել, քանի որ նա գերադասել է իր տանը բացատրություն տալ։ Բայց հընթացս նա փոխել է միտքն ու նախընտրել է բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ շենքում՝ իր փաստաբանների ներկայությամբ: