Գևորգ Լոռեցյանն ազատվել է պաշտոնից

Ազատազրկման մեջ գտնվող փոխնախարարը չի շարունակի պաշտոնավարել: Որոշումը կայացված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Գևորգ Լոռեցյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։  Նման որոշում է կայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

Գևորգ Լոռեցյանի ձերբակալությունը նրա թիմակիցների համար տհաճ է ու զարմանալի

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Լոռեցյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը կալանավորվեցին

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին դեկտեմբերի 4–ին բերման էր ենթարկել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Լոռեցյանի հետ բերման ենթարկվածը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Հրաչ Քանանյանն էր։

Բերման ենթարկվածներին կալանավորելու որոշում էր կայացվել։