«Ասես հայի աչքեր ունենա». Սինդի Քրոուֆորդի դստեր լուսանկարը հիացրել է օգտատերերին

Կայա Գերբերը մրցում է հայտնի մոր հետ։ Նա սոցցանցերի աստղ է դարձել 2018 թվականին, երբ The Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Տարվա մոդել» մրցանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի ամերիկյան սուպերմոդել, դերասանուհի Սինդի Քրոուֆորդի դուստրը` մոդել Կայա Գերբերը, Instagram–ի իր էջում «սելֆի» է հրապարակել։ Համացանցի հայկական տիրույթը շատ է հավանել այդ լուսանկարը։

Քիմ Քարդաշյանի սելֆին ներառվել է Reuters–ի տարվա լավագույն լուսանկարների ցանկում

Լուսանկարում 18–ամյա աղջիկը պատկերված է լոգարանում, թաց մազերով, գրեթե առանց շպարի։ Նրա հագին ժանյակներով ներքնազգեստ է։ Ձախ ձեռքի մատնեմատին մի քանի մատանի կա, իսկ աջ ձեռքով բռնել է քոնսիլերը։

«Երեխաների հետ զվարճանում ենք»․ Քարդաշյանը ներկայացրել է իր սիրելի սուրբծննդյան երգերը

Մոդելի երկրպագուները հավանել են լուսանկարը։ «Ասես հայի աչքեր ունենա», «Կատարյալ դիմագծեր են», «Իսկական հրեշտակ է։ Լուրջ, շա՞տ ցավոտ էր, երբ ընկար երկնքից»«, «Մորդ պես գեղեցիկ ես, հիանալի տեսք ունես», – գրում են օգտատերերը։

Նշենք` Կայա Գերբերը 1990–ականների հայտնի սուպերմոդել, հաղորդավարուհի ու դերասանուհի Սինդի Քրոուֆորդի դուստրն է։ Հիմա Սինդին գրքեր է գրում ու երբեմն նկարահանվում է ամսագրերի համար։ Քրոուֆորդը երկու երեխա ունի` Կայան ու որդին` Փրեսլին։ Երկուսն էլ մոր հետքերով են գնացել ու մոդելային կարիերայով են զբաղված։ Կայա Գերբերը 15 տարեկանից աշխատում է որպես մոդել, նկարահանվում է նորաձևության ամսագրերի համար։ 2018 թվականին The Fashion Awards–ում ստացել է «Տարվա մոդել» հեղինակավոր մրցանակը։