Արտաշատի ջրանցքում 56–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Արտաշատի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, «911» ծառայությունն ահազանգը ստացել է դեկտեմբերի 26-ին, ժամը 12:08-ին։

Ամանորին Հայաստանի պոլիկլինիկաները կաշխատեն

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. բժշկուհուն հիվանդանոց են տեղափոխել

Պարզվել է, որ դին գտնվում է Նոր Կյուրին գյուղի ամառանոցների սկզբնամասում գտնվող Արտաշատյան ջրանցքում (մոտ 2 մ խորություն):

Փրկարարները դուրս են բերել 1963 թ.–ին ծնված Ալեքսան Ջ-ի դին: