«Ես երբեք Երևանի փողոցներում թիկնապահներով չեմ շրջել, չեմ ունեցել թիկնապահ». Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին չի ընկճվում տիրող իրավիճակից, հուսով է, որ մարդկանց երկար խաբել հնարավոր չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Երևանում երբեք թիկնապահներով չի շրջել ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

«Ես երբեք չեմ ունեցել թիկնապահ։ Քայլել եմ Երևանի փողոցներում իմ բալիկների, կնոջս հետ։ Ինձ մոտենում են մարդիկ, նույնիսկ ներողություն խնդրում կամ վատ զգում` ասելով, որ ինչ-որ ժամանակ եղել է` հավատացել ենք ինչ-որ հիմարությունների, կեղծիքների»,- ասաց նա։

Լևոն Քոչարյանի խոսքով` ցանկացած գործողություն, որն ուղղված է իրենց աջակիցների դեմ, իրենց չի հուսահատեցնում։

Պլանավորած օպերացիա կամ «արջի ծառայություն». Քոչարյանի որդին մեկնաբանել է տեսանյութը

«Երբ դու ունես այն վստահությունը, որ ոչ մի սխալ բան չի արվել, ու այդ կեղծիքը ինչ-որ մի տեղ ավարտվում է, հնարավոր է՝ ինչ-որ մի ժամանակ խաբել, մոլորեցնել մարդկանց, սակայն դա երկար կյանք չի կարող ունենալ»։

Քոչարյանի խոսքով` իրենց աջակիցների դեմ հարձակումները վկայում են, որ իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնում։

«Անձրևային Երևան». Սիրուշոյի ընտանեկան զբոսանքը մայրաքաղաքում. տեսանյութ

Չնայած տեղի ունեցող իրադարձություններին` ՀՀ երկրորդ նախագահի որդուն հույս է տալիս բազմաթիվ մարդկանց աջակցությունը։

Քոչարյանն առողջական լուրջ խնդիրներ չունի. որդին է ասել