Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել

Լրատվամիջոցներն արդեն գրում են, թե ով է նշանակվել Նոր Նորքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն քաղաքապետարանն այդ մասին առայժմ տեղեկություն չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևի չարժի պատճառներ նշել». ևս երկու պաշտոնյա աշխատանքից ազատվելու դիմում են գրել

«Հայկ Մհրյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու հիմնավորումով։ Նոր ղեկավարի մասին տեղեկություն առայժմ չկա»,– ասաց նա։

Հարությունյան. «Իմ հեռանալու մասին նախարարի հետ խոսել էի դեռ նախորդ տարվա աշնանը»

ԶԼՄ–ների տեղեկություններով` վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը:

Ստյոպա Սաֆարյանի մանկության երազանքը չի եղել դառնալ ՀԽ նախագահ