ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով ՌԴ ներքին գործերի նախարարության, ՌԴ քննչական ծառայության ու Պատիժների կրման դաշնային ծառայության (ՊԿԴԾ) հինգ գեներալ ու երկու գնդապետ է գործից ազատվել։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է այսօր` դեկտեմբերի 25–ին, իրավական տեղեկության պաշտոնական կայքում։
Գործից ազատվածների շարքում է Մոսկվայի մետրոպոլիտենի Ներքին գործերի վարչության պետ Նիկոլայ Սավչենկոն։
Պետք է վերջ տալ Ղրիմի կամրջի շուրջ քաղաքական խաղերին. Եվրամիության բողոքի պատասխանը
Աշխատանքից ազատվել են նաև ներքին ծառայության գեներալ–մայոր Վյաչեսլավ Բոլգովը, արդարադատության գեներալ–մայոր Վյաչեսլավ Վորոնինը, արդարադատության գեներալ–մայոր Սերգեյ Ռյաբովն ու ներքին ծառայության գեներալ–լեյտենանտ Էդուարդ Չիժիկովը։
Ռուսաստանը կարող է հույսը դնել Հայաստանի վրա. դեսպան Կոպիրկին
Վլադիմիր Պուտինը նաև նոր նշանակումներ է արել։ Նա ներքին ծառայության գեներալ–մայոր Դենեժկինին ԱԻՆ Հատուկ վարչության պետ է նշանակել, ոստիկանության գեներալ–մայոր Լեոնիդ Կոլոմիյցին` Տյումենի մարզի ՆԳՆ վարչության պետ, ոստիկանության գեներալ–մայոր Ալեքսանդր Պրյադկոյին` Արխանգելսկի մարզի ՆԳՆ վարչության պետ։