ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Մի–8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Բայկիտ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 6 մարդ, այդ թվում` ուղղաթիռի հրամանատարը։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
ԵԱՏՄ–ում կարող է ստեղծվել ավիավթարների հետաքննության կառույց
«Կրասնոյարսկի ավիաուղիներ» ընկերության ուղղաթիռն ընկել է վերելքի ժամանակ։ Տարբեր տվյալներով` ուղղաթիռում եղել է 24-29 մարդ։
Վնասվել է ուղղաթիռի պոչամասը։ Հնարավոր է` միջադեպը տեղի է ունեցել ձնաբքի պատճառով։
Արտակարգ պատահարի հանգամանքները պարզվում են։