Հայտնի է` ովքեր են Հայաստանի 10 լավագույն մարզիկները

Հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դուրս է մնացել լավագույն մարզիկների ցանկից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Երկրպագուները, մարզական լրագրողներն ու հավաքական թիմերի մարզիչներն այսօր ընտրեցին Հայաստանի 10 լավագույն մարզիկներին:

Սիմոն Մարտիրոսյանը կարող է օլիմպիական չեմպիոն հռչակվել

2019 թվականի լավագույն տասնյակում տեղ են գտել միայն մենապայքարային մարզաձևերի ներկայացուցիչները: Հենրիխ Մխիթարյանը, որը միակն էր թիմային մարզաձևերից, դուրս մնաց լավագույնների ցուցակից:

Լավագույն մարզիկներից երկուսը հունահռոմեական ոճի ըմբիշներ են, մեկն էլ` ազատ ոճի ըմբիշ: 2019 թվականին հայ ծանրորդների հաջողությունները աչքաթող չեն եղել, և տասնյակում տեղ են գտել չորս ծանրորդներ: Բռնցքամարտը, սամբոն և մարմնամարզությունը տասնյակում ներկայացված են մեկական մարզիկներով:

2019 թվականի լավագույն տասը մարզիկներն են.

Արթուր Ալեքսանյան, Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ), 
Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան, Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ),
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ),
Արթուր Ավետիսյան (մարմնամարզություն),
Տիգրան Կիրակոսյան (սամբո),
Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ):

Նշենք, որ լավագույն տասնյակում հայտնվելու թեկնածուները 25-ն էին։