Հայ-վրացական սահմանի խոշոր հրդեհը մեկուսացվել է. տեսանյութ

Արդեն երկու օր է` հրշեջները փորձում են մարել հրդեհը։ Ավելի քան 170 մարդ մասնակցում է հրեհաշիջման աշխատանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում բռնկած հրդեհն այսօր, ժամը 17:20-ին մեկուսացվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել էր դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին ։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 139 փրկարար ծառայող: Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են մեծ դժվարությամբ: Ժամը 01:40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել էին:

Մարտունիում մի ամբողջ ընտանիք է հիվանդանոց տեղափոխվել. տուժածներից մեկը 4 տարեկան է

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:43-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին, որոնց մասնակցել էին 172 փրկարար ծառայող, 22 միավոր տեխնիկա և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ:

Սարսափելի վթար Դավիթ Բեկի փողոցում. զոհ ու վիրավորներ կան. տեսանյութ