Գրիշա Զիրոյանին ձերբակալել են. ռեփերը խոստացել է այլևս չփակել Նոր Արբատը

Ziroy–ը մեղայականով ներկայացել է ոստիկանություն, նրա նկատմամբ կազմել են վարչական արձանագրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Երգիչ–սթրիթռեյսեր Ziroy–ն (Գրիշա Զիրոյան), որը «Մայբախ» մակնիշի ավտոմեքենաներով փակել էր Մոսկվայի Նոր Արբատ փողոցը, 48 ժամով ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

«Դու սա հրապարակելո՞ւ ես. ամո՛թ». Կանդելակին պարում է Արմենչիկի երգի տակ. տեսանյութ

Ավելի վաղ համացանցում կադրեր էին հայտնվել, որոնցում Գրիշա Զիրոյանը տեսահոլովակ նկարահանելու համար փակել էր Նոր Արբատը և սև խալաթով ու «Մայբախ» ավտոմեքենաների ուղեկցությամբ քայլել Նոր Արբատով։

23–ամյա ռեփերը ներկայացել է ոստիկանություն, նրա նկատմամբ կազմել են վարչական արձանագրություն։ Երիտասարդն ընդունել է մեղքը և խոստացել այլևս նման բան չանել։

Հայտնի ռեփերը վիրավորել է կովկասի կանանց. ով է նրան «ստիպել» ներողություն խնդրել

«Արտիստներին խորհուրդ չեմ տալիս իրենց ուղին սկսել վարչական խախտումից, չարժե հետևել իմ օրինակին», – ասել է Զիրոյանը։

Վարչական արձանագրություններ են կազմվել նաև Զիրոյանին օգնած վեց վարորդների նկատմամբ։ 23–ամյա ռեփերի և վարորդների ճակատագիրը կորոշի դատարանը։

Ի դեպ, Զիրոյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահ մարմինների տեսադաշտում։ 2017 թվականի ամռանը նա ավտոմեքենան վարել էր շաշկի խաղալով և վթարներ սադրելով։

«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել