Երգիչ Արամեի երազանքը կատարվեց. որդին լույս աշխարհ եկավ. լուսանկար

Հայտնի երգիչը լուսանկար է հրապարակել հիվանդանոցից և հայտնել որդու ծնվելու մասին։ Հիմա արդեն շնորհավորանքներ է ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Երգիչ Արամեն և նրա գեղեցկուհի կինը`Աննա Թովմասյանը, կրկին ծնող են դարձել։ Լույս աշխարհ է եկել նրանց որդին։ Այս մասին երգիչը հայտնել է Instagram-ի իր էջում և լուսանկար հրապարակել հենց հիվանդանոցից։

«Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին»,–լուսանկարին կից գրել է նա։

Առաջիններից մեկը հրապարակմանն արձագանքել է երգչուհի Սոֆի Մխեյանը։

«Աչքներդ լույս, պապա ու մամա ջաներ։ Արամե, Աննա Թովմասյան, Աստված թող պահապան լինի ձեր ընտանիքին։ Շնորհավոր, առողջ, ուրախ ու բախտավոր»,– մեկնաբանություններում գրել է նա։

Գյումրիում երկրաշարժից ուղիղ 31 տարի անց` նույն ժամին, փոքրիկ է ծնվել

Ջերմ շնորհավորանքներին է միացել նաև երգչուհի Ալլա Լևոնյանը։

«Շնորհավորում եմ, աչքներս լույս Արամ ջան»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Արամեն և Աննա Թովմասյանն ընտանիքի նոր անդամի սեռը «պարզելու» համար միջոցառում էին կազմակերպել։ 

«Դու սա հրապարակելո՞ւ ես. ամո՛թ». Կանդելակին պարում է Արմենչիկի երգի տակ. տեսանյութ

Զույգի ընկերներն էլ խաբել էին նրանց՝ անակնկալ արկղում պահելով վարդագույն փուչիկներ։ Հրապարակված տեսանյութից պարզ էր դառնում, որ Արամեն ու Աննան բնավ չէին նեղսրտել, որ երկրորդ աղջիկն են ունենալու, բայց մեկ ժամ անց ընկերները նրանց հանձնել էին մի տուփ, որում խաղալիք ավտոմեքենա էր դրված և մի գրություն. «Բարև մամա, բարև պապա։ Ես Մարատն եմ»։ Արամեն շատ էր հուզվել, որ որդի է ունենալու։ Իր հոր պատվին որդուն Մարատ անվանելն Արամեի երազանքն էր։

Հիշեցնենք, որ Արամեն և Աննա Թովմասյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 20-ին: Ինչպես հայտնի է, երգչի հայրիկի անժամանակ մահվան պատճառով հարսանեկան որևէ արարողություն չի եղել, զույգը եկեղեցի էլ չի գնացել, բավարարվել են միայն «զագս» գնալով։ Զույգի դուստրը՝ Աննա Մարիան, արդեն 2 տարեկան է։

Ինչու մրցել Jingle Bells–ի հետ. Գարիկ Պապոյանը զարմացած է նոր երգի շուրջ ստեղծված աղմուկից