«Դու սա հրապարակելո՞ւ ես. ամո՛թ». Կանդելակին պարում է Արմենչիկի երգի տակ. տեսանյութ

Հաղորդավարը հերթական անգամ հիշել է իր հայկական արմատների մասին։ Նա բաժանորդներին առաջարկել է գնահատել հայտնի հայկական երգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրեն, հայտնի հաղորդավար և գործարար կին Թինա Կանդելակին Instagram–ում հրապարակել է հայտնի երգիչ Արմենչիկի երգը։ Նա մի հատված է հրապարակել Արմենչիկի և երգչուհի Լիլուի «Մոտ արի» երգի տեսահոլովակից։

Հայկական հումորը ռուսական մշակույթի մաս է դարձել, իսկ որտե՞ղ է Վրաստանը. Թինա Կանդելակի

Կանդելակիի հրապարակած տեսանյությում հայտնվում է նրա ընկերուհին` Լինդա Գուսևան։ Ընկերուհիները հիանալի տրամադրություն ունեն և երևում է` ուրախացել են այդ երգի տակ։ Թինան նույնիսկ փորձում է հայերեն խոսել Լինդայի հետ։

«Դուք գիտե՞ք, որ Լոս Անջելեսում կարող եք նույնիսկ մեր համբույրները ստանալ», – ասում է Թինան։ Լինդան նշում է, որ Թինան արդեն իրենից լավ է խոսում հայերեն` «վրացական պահերով»։

Մի խոսքով` հայերեն զրույցը ոչ այդքան բովանդակալից, բայց բավական զվարճալի է ստացվել։

Վերջում Լինդան հարցնում է` «Դու սա հրապարակելո՞ւ ես»։

«Հանգիստ քնեք, իմ նախնիներ». Թինա Կանդելակիի գրառումն ու Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը

Դրական պատասխան ստանալով` նա բացականչում է «խայտառակություն» և քրքջում։ Թինան հանդիսավոր կերպով հաղորդում է, որ նրան է նվիրում Արմենչիկի երգը։

Կանդելակիին և Գուսեևային կապում է ոչ միայն ընկերությունը, այլ նաև բիզնեսը։ 2016թ.–ին նրանք միասին ստեղծել են Ansaligy ապրանքանիշը։

Արմենչիկի և Լիլուի «Մոտ արի» երգը թողարկվել է այս տարվա հունիսին։ Կես տարում այն հավաքել է ավելի քան 6 միլիոն դիտում։

Թինա Կանդելակին հաճախ է հիշում իր հայ–վրացական արմատների մասին։ Դեկտեմբերի 11–ին նա իր Telegram ալիքում հրապարակել է ամուսնու` Վասիլի Բրովկոյի հարցազրույցը` գրելով «խելքի բուն»։