«Բանտախուցն աշխատասենյակ է, որտեղ աշխատում եմ հանուն ՀՀ-ի լավ ապագայի». Քոչարյանի ուղերձը

Քոչարյանն ուղերձ է հղել իր աջակիցներին, հայտարարել, որ սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ լավ է լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին:

«Ես երբեք Երևանի փողոցներում թիկնապահներով չեմ շրջել, չեմ ունեցել թիկնապահ». Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ նրա որդին՝ Լևոն Քոչարյանը` ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի ուղերձը, որում նման դիտարկում կար։

Քոչարյանը նշել է, որ ցավով է այսպիսի զուգահեռներ տանում, սակայն դա է ճշմարտությունը։

Իր ուղերձում ՀՀ 2–րդ նախագահը երախտագիտություն է հայտնել իր աջակիցներին` «հստակ դիրքորոշման, քաղաքացիական քաջության, պարզ բառով ասած տղամարդկության համար»։

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել են հայտնի 100-ի հայտարարությունը։ Տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը պարտավորեցնող է և ստիպում է ինձ պայքարել կրկնակի եռանդով և չընկրկել որևէ դժվարության առաջ։ Ուզում եմ իմանաք՝ բանտախուցը ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն ՀՀ-ի լավ ապագայի։ Այն ապագայի, որտեղ կհարգվեն մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը, ուր կապրենք առանց կեղծիքի ու ստի, առանց անամոթ պոպուլիզմի»,-նշված է ուղերձում։

Քոչարյան. «Սա ինձ հիշեցնում է էժանագին բեմականացում»

Վերջում ՀՀ 2–րդ նախագահը հավելել է, որ սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ, հաջողություն է մաղթել բոլորին այդ պայքարում և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ լավ է լինելու։