ՌԱԴԻՈ

Սաֆրաստյան. «Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում զգալիորեն զիջել է դիրքերը»

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է անցնող տարվա կտրվածքով Թուրքիայում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձություններին:
Sputnik
Սաֆրաստյան. «Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում զգալիորեն զիջել է դիրքերը»

2019թ.-ին Թուրքիայի ներքաղաքական կյանքում Ստամբուլի քաղաքապետի ընտրության տեղի ունեցան բավականին հետաքրքիր զարգացումներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասա թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Իրականում». Հայաստանի գործոնը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում քրդականից պակաս կարևոր չէ

«Ի զարմանս շատերի, այդ թվում` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերնախավի, ընտրություններում երկու անգամ էլ հաղթեց ընդդիմության թեկնածուն: Իշխող կուսակցությունը կրեց շատ ծանր պարտություն, ինչի հետևանքները տեսնում էինք տարվա մնացած ամիսներին»,- նշեց թուրքագետը:

Նրա փոխանցմամբ՝ անցնող տարվա ընթացքում Թուրքիայում սկսվեց նոր կուսակցությունների ձևավորման գործընթացը: Նախկին վարչապետ, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ ստեղծվեց «Ապագայի կուսակցությունը»: Զուգահեռաբար նոր կուսակցություն հիմնելու նախաձեռնությամբ հանդես եկավ նաև հայտնի գործիչ, տնտեսության նախկին նախարար Ալիբաբաջանը:   

Ո՞ւմ նյարդերն ավելի շուտ տեղի կտան. փորձագետը`ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերությունների մասին

«Նորաստեղծ կուսակցությունների հիմնադիրներն այն անձինք են, որոնք ժամանակին կարևոր դերակատարում են ունեցել Էրդողանի կուսակցությունում, ինչը վկայում է այն մասին, որ իշխող կուսակցությունը սկսում է եթե ոչ պառակտվել, ապա զգալիորեն զիջել իր դիրքերը և նրա մի շարք կողմնակիցներ դուրս են գալիս այդ կուսակցության շարքերից՝ ստեղծելով նոր կուսակցություններ»,- ընդգծեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Թուրքիան կարող է ընդունել հնդկացիների ցեղասպանությունը` ի պատասխան ԱՄՆ բանաձևի

Նրա գնահատմամբ՝ սա նոր երևույթ է Թուրքիայի վերջին տարիների ներքաղաքական կյանքում, որն իր շարունակությունը կգտնի 2020թ.-ին ու հետագա տարիներին: Մյուս կողմից հարևան երկրում տեղի ունեցավ ընդդիմության ուժերի համախմբում և, մասնավորապես, Աթաթուրքի ստեղծած Ժողովրդահանրապետական կուսակցությունը կարող է իր խոսքն ասել նաև գալիք տարում: